Հովհարային անջատումներ Արցախում

Հովհարային անջատումներ Արցախում

Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Վալերի Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են լուրերը, որ Արցախում այսօր հայտարարվել է, որ 36 ժամ ջուր չի լինելու։ ԱԺ նախագահի խորհրդականը հերքեց այդ լուրը։

Բայց ասաց, որ հոսանքի հետ կապված խնդիրներ կան՝ Արցախում թաղամաս առ թաղամաս մեկից երեք ժամով անջատում են հոսանքը, որպեսզի հոսանքամատակարարման համակարգը գերծանրաբեռնվածությունից շարքից դուրս չգա եւ չխափանվի նաև էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը։