ՌԴ-ում Բախմուտի «գրավումը» նշում են որպես Բեռլինի գրավում․ ISW

ՌԴ-ում Բախմուտի «գրավումը» նշում են որպես Բեռլինի գրավում․ ISW

«Վագներ» ռազմական մասնավոր կազմակերպության ջոկատները, ըստ երևույթին, հասել են Բախմուտի արևմտյան վարչական սահման, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերջին զեկույցում։
Վերլուծաբանները նշում են, որ ռուսական հեռուստատեսությունը ուկրաինական փոքրիկ քաղաքի ենթադրյալ վերջնական գրավման մասին լուրը հայտնել է որպես դարակազմիկ իրադարձություն:

«Ռուսական պետական ​​հեռուստատեսությունը Բախմուտի ենթադրյալ գրավումը ներկայացրեց որպես ճակատագրական պատմական իրադարձություն և հայտարարեց, որ քաղաքի գրավումը կնպաստի Սլավյանսկը (Բախմուտից 41 կմ հյուսիս-արևմուտք), Կրամատորսկը (Բախմուտից 35 կմ հյուսիս-արևմուտք) և նույնիսկ Դնեպրը (Բախմուտից մոտ 215 կմ դեպի արևմուտք) գրավելու ռուսական գործողությունների հաջողությանը»,- ընդգծել է ISW-ն:

«Կրեմլը հավանաբար փորձել է Բախմուտի գրավումը ներկայացնել որպես պատմական հաղթանակ, քանի որ Ուկրաինայում դեռևս չունի մարտավարական հաջողություններ»։

ISW-ի վերլուծաբանները նկատել են, որ ռուսական Առաջին ալիքը նույնիսկ հայտարարել է, որ «վագներականները» պետք է Բախմուտում իրենց զգան այնպես, ինչպես «իրենց պապերը Բեռլինում»։