Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել ընկերության շենք

Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել ընկերության շենք

Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել ընկերության շենք, որպեսզի փորձեն հասկանալ՝ ինչու է խափանվել սոցիալական ցանցի աշխատանքը։ 

Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով New York Times-ին։

Շենք մտնելուն խանգարում է այն, որ աշխատակիցները էլեկտրոնային անցաթղթերը չեն բացում արգելափակված դռները։

Հիշեցնեք, որ այսօր Facebook, Instagram, WhatsApp հավելվածները չեն աշխատում 19:44-ից։ Այսքան երկար ժամանակ դրանք խափանված դեռևս չեն եղել։ Նախնական հաշվարկներով, մոտ 5 ժամ կպահանջվի Facebook հիմնական գործառույթները վերականգնելու համար։