Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևում Ադրբեջա՞նն է

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևում Ադրբեջա՞նն է

Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունը հայտարարություն է տարածել Շիրազի Շահ Չերագ մզկիթում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ։ Մինչ այժմ ձերբակալվել է 26 ահաբեկիչ։ 

Նախարարությունը հայտարարել է, որ երկրի ներսում ահաբեկչական գործողության համակարգման գլխավոր օղակը եղել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին, հայտնում է IRNA-ն։

Ադրբեջանցին մեկնել է Բաքվի Հ․Ալիևի անվան միջազգային օդանավակայանից և Իրան է մուտք գործել Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի օդային սահմանով։

Թեհրան ժամանելուց հետո այս անձն անմիջապես կապվել է Աֆղանստանում ԴԱԻՇ-ի օպերատիվ շտաբի միջոցով կապվել է ահաբեկչական այդ կազմակերպության օտարերկրյա քաղաքացիների ցանցի հետ և հայտնել նրանց Թեհրանում իր ներկայության մասին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին երեք անհայտ անձինք կրակ էին բացել Շիրազի Շահ-Չերագի դամբարանի տարածքում։ Ահաբեկչության հետեւանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 45 մարդ։ Գլխավոր հարձակվողը վիրավորվել է, իսկ ավելի ուշ մահացել։