«Մանկապարտեզի տեղը ղարաբաղցիներին օգնեիր»․ երևանցին՝ Ավինյանին

«Մանկապարտեզի տեղը ղարաբաղցիներին օգնեիր»․ երևանցին՝ Ավինյանին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է, իր թիմակիցների հետ շարունակում է քարոզարշավը երևանյան բակերում։ Նա այսօր նույնպես Աջափնյակում է։

«Դու էսքան ժամանակ ի՞նչ ես արել։ Դու շատ բան կարայիր անեիր, բայց ի՞նչ ես արել։ Հասկացանք, որ մի տարի է՝ ինչ քաղաքապետարանում ես, բայց մինչև այդ դու եղել ես երկրորդ վարչապետը, փոխվարչապետ ես եղել։ Ի՞նչ եք արել, մանկապարտեզ եք սարքել ու ասֆալտ եք արե՞լ։ Կներես ինձ, իհարկե, բայց ավելի լավ էր մանկապարտեզ չսարքեիր, բայց ղարաբաղցիներին օգնեիր։ Ի դեպ, ես ղարաբաղցի չեմ»,- քիչ առաջ ասաց երևանցի մի տղամարդ՝ դիմելով Տիգրան Ավինյանին։ Հիշեցնենք, որ ժամեր առաջ էլ մի կին էր դուռը փակել Ավինյանի երեսին՝ հորդորելով հեռանալ տեղանքից։