Հնարավո՞ր է հաշտություն Հայաստանի հետ․ սոցհարցում՝ Ադրբեջանում

Հնարավո՞ր է հաշտություն Հայաստանի հետ․ սոցհարցում՝ Ադրբեջանում

Սոցիալական հետազոտությունների կենտրոնը (ՍՀԿ) հարցում է անցկացրել Ադրբեջանի քաղաքացիների շրջանում՝ պարզելու հասարակության վստահության աստիճանն առ այն, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի և դիվանագիտական ​​հարաբերություններ կհաստատվեն։

Ըստ հարցման արդյունքների, ինչպես գրում է ԱՊԱ-ն, հարցին՝ հավատու՞մ եք, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի և դիվանագիտական ​​հարաբերություններ կհաստատվեն, հարցման մասնակիցների կեսից ավելին (53,1%) պատասխանել է, որ այս կամ այն կերպ հավատում է: 
Նույն հարցին բացարձակ դրական պատասխան է տվել հարցվածների 22,1%-ը, իսկ այդ հեռանկարին, հիմնականում, հավատում է հարցվածների 31,0%-ը:

Հարցվածների 11,0%-ը հիմնականում չի հավատում, որ խաղաղ պայմանագիր կստորագրվի և դիվանագիտական ​​հարաբերություններ կհաստատվեն, իսկ 33,1%-ն ասել է, որ ընդհանրապես չի հավատում դրան։ 
Հարցման մասնակիցների 2,8%-ն էլ դժվարացել է պատասխանել տրված հարցին։