Բելգիայի ԱԳ նախարարը Երևանից հետո կայցելի Բաքու

Բելգիայի ԱԳ նախարարը Երևանից հետո կայցելի Բաքու

Տեղեկացրել ենք, որ օգոստոսի 22-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբը։ 

ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։ Այցի շրջանակներում Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանից հետո Հաջա Լահբիբը կայցելի Բաքու։