Որոնք են առավել տարածված հանցագործությունները Հայաստանում

Որոնք են առավել տարածված հանցագործությունները Հայաստանում

Դատական ակտերի  datalex.am տեղեկատվական համակարգում ըստ հանցագործությունների տեսակների դասակարգված են տարբեր տարիների քրեական գործերն ըստ հանցագործության տեսակների։ Առավել մեծ թիվ են կազմում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, սպանությունները, ծեծը, ավազակային հարձակումները և գողությունները։

Անզգուշությամբ մահ պատճառելը կամ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունների թիվը այս տարիների ընթացքում եղել է ընդամենը 28։

Բավական շատ են նաև ինքնասպանության հասցնելու մեղադրանքները ՝18 դեպք։ 20 դատաքննություն էլ ընթանում է ինքնասպանության հակելու մեղադրանքով։ 
 
Զարմանալիորեն մեծ թիվ են կազմում մոր կողմից նորածին երեխայի սպանությունը հոդվածով հանցագործությունները․ 10 մեղադրված անձ, որոնք կանայք են և մայրեր։ Ամենաթարմը Պայծառ Ռաֆիկի Եղոյանի դեպքն է, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հունիս-հուլիս ամիսների ընթացքում սեռական հարաբերություն է ունեցել ինքնությունը չպարզված անձի հետ, գտնվելով սոցիալական ծանր վիճակի մեջ և արդեն իսկ ունեցած 4 երեխաներին պահելու միջոցներ չունենալու պատճառով՝ ազատվել է  երեխայից՝ ծննդաբերելուց հետո։

Հղիության ընթացքում որևէ բժշկական կենտրոնի «կանանց կոնսուլտացիա» չի դիմել, որևէ բուժօգնություն չի ստացել և որոշել է երեխային ծննդաբերել գաղտնի` տան պայմաններում : 2018թ. փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը` ժամը 02 :30-ի սահմաններում` իր՝ Մեծամոր քաղաքի 23շ.14բն. գտնվելով միայնակ և տեսնելով ծննդաբերության նախանշաններ` մտել է տան լոգարան, որտեղ երեխայից ազատվելու նպատակով` նրան սպանելու դիտավորությամբ, կանգնած դիրքով ծննդաբերել է արական սեռի կենսունակ երեխա, որի հետևանքով ծննդաբերելու ժամանակ նորածինը գլխի հատվածով` արգանդի բարձրությունից ընկել է լոգարանի սալիկապատ հատակին և ստացել է կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային փակ բութ վնասվածքներ, որից հետո Եղոյանը դրսևորելով անգործություն չի մոտեցել նրան, սպասել է մի քանի րոպե և տեսնելով, որ երեխան արդեն մահացել է, նորածնի դին դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և նույն օրը` առավոտյան ժամը 06 :30-ի սահմաններում գցել է Մեծամոր քաղաքի թիվ 23շ. բակում դրված աղբամանի մեջ :

Մեկ այլ դեպք, երբ մայրը նոր ծննդաբերած եեխային թողել է զուգարականոնքի մեջ։ 
 
Մարդու իմունային անբավարության վիրուսով վարակելը հոդվածով այդ տարիների ընթացքում դատապարտվել է 2 մարդ։Սյուզաննա Նիկոլի Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015 թվականի նոյեմբերի 16-ից, հաշվառված լինելով ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչի վարակակիր և հաստատապես տեղեկացված լինելով այդ մասին, 2016 թվականի վերջերից մինչև 2017 թվականի կեսերն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, վարձատրության դիմաց սեռական հարաբերություններ է ունեցել տարբեր անձանց հետ: Կա ևս մեկ դատապարտված կին, սակայն նրա վերաբերյալ տեղեկատվությունը փակ է։