Ջրարջը գրավել էր դատավորի տունը

Ջրարջը գրավել էր դատավորի տունը

Միացյալ Նահանգներում, Տեխաս նահանգի Ռոուբադ քաղաքում, ջրարջը քսան ժամ շարունակ «բռնազավթել» էր տեղի դատավար Մեթյու Ռայտի տունը։ Այս մասին դատավորը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում։ Կենդանին Ռայթի տուն էր ներթափանցել սեպտեմբերի 2-ին, վաղ առավոտյան՝ ժամը 5-ին։ Դատավորը երկար ժամանակ փորձել է բռնել կենդանուն, որը փչացրել է նրա իրերից մի քանիսը։ Դատավորը ներկայացրել էր նաեւ, թե ինչպես են ընթանում ջրարջին բռնելու փորձերը։ Քսան ժամ է պահանջվել, որպեսզի կենդանուն բռնել հաջողվի։