․․․Իսկ Նիկոլն ասում էր՝ զենք չունեինք

․․․Իսկ Նիկոլն ասում էր՝ զենք չունեինք

Վազգենի կենսագրության մեջ մի հետաքրքիր դրվագի հանդիպեցի, որը պատմում էր նրա հորաքրոջ աղջիկը՝ տիկին Երանուհին․

«1998 թվականին պետք է գնար Աշուլուկ՝ ԱՊՀ անդամ պետությունների հանդիպման։ Բայց վթարի էր ենթարկվել ու Աշուլուկ գնաց ինքնաթիռի մեջ պառկած, որովհետև ողնաշարը դեռ չէր ապաքինվել։ Ինքը պետք է լիներ այնտեղ։ Ինչո՞ւ, որովհետև ասում էր. 

-Եթե ես չգնամ, 3 հատ տանկ ու 5 հատ հաուբից, որ խոստացել են, չեն տա։ Ես պիտի լինեմ, որ իրենց խոստացածը բերեմ։ 
Նա ամեն ինչ անում էր իր կյանքի գնով։ Անգամ երբ Նոր տարուն տղաներն ուզում էին օդ կրակել, թույլ չէր տալիս, ասում էր. 
-Դուք գիտե՞ք, որ  ես այդ մի փամփուշտը ինչ գնով եմ ձեռք բերել»։ 

Ամեն ինչ նրա համար կապ ուներ։ 

Ես սա գրում եմ, որ ընդունեք՝  երկիր սիրող մարդը մի փամփուշտն էլ է խնայում, որովհետև արյուն- քրտինքով է զենք, ռազմամթերք  ձեռք բերել։ Բայց այս իշխանությունը ոչ միայն Վազգենի, այլ երեսուն տարվա մեր կուտակած ռազմական բազան թշնամուն է հանձնել։ Երբեմն զարմանում եմ Վազգենի եղբոր վրա՝ եղբորդ ձեռք բերած զենքերը ադրբեջանցիներին է նվիրվել։ Ու էդ քո սրտի վարչապետն ասում է, որ մենք զենք չենք ունեցել։ Ո՜նց էր Վազգենը դողում մի փամփուշտի համար։ Ի՜նչ դժվարությամբ էին ձեռք բերում ամեն մի զենքը․․․ Ինչպե՜ս կռվեցինք ու հաղթեցինք։ Իսկ Նիկոլն ասում էր՝ զենք չունեինք․․․