Սեպտեմբերի 1-ին, բայց սեպտեմբերի 2-ին ընդառաջ՝ ծաղիկների գինը երկու անգամ թանկացել է

Սեպտեմբերի 1-ին, բայց սեպտեմբերի 2-ին ընդառաջ՝ ծաղիկների գինը երկու անգամ թանկացել է

Այսօր ծաղեկոփունջ գնելու առիթ ունեի, պարզվեց ծաղիկների և ծաղեկոփնջերի գները ուղիղ 2 անգամ թանկացել են։ Երկար վարդերը վաճառվում էին ամենէժանը 700 դրամ՝ 1 հատի համար։ Հիմնական ն գինը 1000 դրամն է՝ մեկ հատի համար։

Նախկինում 3-4 հազար դրամ  արժողությամբ ծաղեկեփնջերը արժեն 5-ից 8 հազար դրամ։
Ծաղկավաճառ կանանցից մեկը պարզաբանեց՝ թանկացրել են, որովհետև առջևում Սեպտեմբերի 1 է, առարկեցի, թե սեպտեմեբերի մեկը վաղն է՝ կիրակի, իսկ երկուշաբթի, երբ երեխաները պետք է դպրոց գնան արդեն սեպտեմբերի 2 է։

Մեկ այլ ծաղկավաճառ կին էլ դժգոհեց, որ գների բարձրացման համար անձամբ սթրես է ապրում, ասաց, որ մարդիկ իմանալով գները՝ թքում մրում են։
Նա պատմեց, որ գների թանկացումը ամեն Սեպտեմբերի 1-ին, Մարտի 8-ին ընդառաջ՝ մեկ շաբաթ առաջ բարձրանում են և պահպանվում են ևս մեկ շաբաթ։