«FINITA LA COMMEDIA»

 «FINITA LA COMMEDIA»


«Այն բանի հատկանիշներից մեկը, որ դուք այլևս չեք ապրում դեմոկրատիայի պայմաններում՝ նախընտրական մեքենայություններն են»:

 

Սույն հոդվածը, որը հրապարակվել է New York Times –ում, 2007 թվականի սեպտեմբերի 18-ին, նկարագրում է Հանրապետական կուսակցության, Կալիֆորնիայում (բայց ոչ Հանրապետականի հենակետերում) ընտրիչների ձայները բաժանելու փորձը: Հաջողության դեպքում նրանք, 
ավելի շուտ, կշահեն Սպիտակ տունը 2008 թվականին, նույնիսկ, եթե  
պարտվեն ընտրողների ձայների մեծ տարբերությամբ:  

Հենց այսպիսին են եղել ընտրությունները նաև Հայաստանում: Գուցե «ամերիկաները» կարող են իրենց թույլ տալ նման «շռայլություն», քանզի կուսակ-ցությունների շնորհիվ չէ, որ պետությունը կանգուն է, այլ՝ պետական հաս¬տա-տութույնների, որոնք այդպես էլ չկայացան Հայաստանի նման երկրներում:
 «Հանկարծ» հայտնվեց «ինչ-որ քայլող» Փաշինյան ու ասաց. «Հընգեր, ես էլ կարամ ըտենց անեմ»: Նա արեց ու ոչ միայն արեց, այլ ավելի «լավ ու ավելի կա¬տար¬յալ» արեց: Բայց նրա նվաճումը նրանում էր, որ նա ցույց տվեց անցած ժամա¬նակաշրջանի ֆարս լինելն ու դրանով ազդարարեց կատակերգության, 1988 թվա¬կանից ձգված ֆարսի ավարտը:

«Finita la commedia» - ն իտալերեն արտահայտություն է, որը մոտավորապես նշանակում է «ֆարսը կամ կատակերգությունը վերջացավ»: 

«Պայացներ» օպերայում հանդիպում է նաև «La comedia è finita!» ար¬տա-հայտությունը (Pagliacci՝ իտալացի կոմպոզիտոր Ռուջերո Լեոնկավալոյի օպերան): Երկրորդ գործողության վերջում...Տոնիոն հայտարարում է հանդիսատեսին՝ «Կա¬տակեր-գութ¬յունն ավարտվեց» (իտալ.՝ La comedia è finita!)։

ՀՀ ղեկավարնրը հասկանու՞մ են, արդյոք, որ իրենց իմացությամբ, թե չիմա-ցությամբ, իրենց գործողությամբ, թե անգործությամբ մոտեցրել են հայոց պե¬տա-կանության «Finita la commedia» - ն: Փաստորեն, 30 տարի կատակերգություն է եղել: Եթե չի եղել, ապա խնդրում եմ «թարգմանել» 2018 - ը, 2020-ի հունիսի 20-ը…

ՀՀ քաղաքացիները պետք է երախտապարտ լինեն Փաշինյանին, ով խի¬զախություն ունեցավ ասելու՝ «Finita la commedia», ֆարսը վերջացավ, այս նոր իրողություններին են արժանի հայերը, իսկ տարածքի առումով՝ ինչպես կորոշեն «տերերը»:

Գագիկ Վարդանյան