Ստիպում են պարտադիր ներկա լինել այսօրվա հանրահավաքին

Ստիպում են պարտադիր ներկա լինել այսօրվա հանրահավաքին

Այսօր՝ երեկոյան ութին, Հանրապետության հրապարակում իշխող Քաղպայմանագիրը հանրահավաք է նշանակել։ Մենք ահազանգեր ենք ստանում տարբեր մարզպետարանների աշխատակիցներից, որ իրենց հրահանգված է պարտադիր ներկա գտնվել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին։

Մեզ ասացին, որ անգամ դպրոցների տնօրեններին, ուսուցչական կոլետիվներին ասել են աշակերտական խմբերով ներկայանալ եւ երեխաներին էքսկուրսիայի անվան տակ բերել Հանրապետության հրապարակ։ Մեզ ահազանգել են նաեւ պաշտպանական գերատեսչությունից, ՊՆ և ՌՈ ծառայողներին և աշխատակիցներին եւս ստիպում են պարտադիր ներկա լինել հավաքին, այլապես սպառնում են աշխատանքից ազատել։