Կնկա թերթը նորից «խոդի է տվել»

Կնկա թերթը նորից «խոդի է տվել»

Ի՞նչ ասես մի վարչապետի, որ երկրի պետական, դիվանագիտական, ռազմական լծակները թողած իր կնկա թերթն է օգտագործում որպես պետության միակ լծակ։ Էն էլ ու՞մ դեմ՝ Վլադիմիր Պուտինի։ Մոռացե՞լ է «Լաձիմիր Լաձիմիրովիչին իր սպասիբոները», ամեն օր նրա հետ հաղորդակցվելու ինքնախոստովանությունները, հազար տակ ծալվելը․․․ Եթե Վլադիմիր Պուտինին բան է ուզում ասել, հազար պետական միջոց կա։ Եթե իր կնկա թերթի միջոցով է ասում՝ հանրայնացնելով, ուրեմն նա այլ նպատակ ունի։ Հայաստանի ու Ռուսաստանի միջև իր փորած վիհը խորացնել ու անդունդ սարքել։ Այս մարդը Հայաստանի ձեռքից բռնած՝ խաբելով ու խաղաղություն խաղալով, Հայաստանին առաջնորդում է անդունդ։ Չբացառենք, որ հանրայնացնում է նաև իրեն իշխանության բերած ուժերի համար։ Կնկա թերթը նորից «խոդի է տվել»։ Տեսեք այսօր ինչ է գրում կնկա թերթում, ինչում է մեղադրում Ռուսաստանին․

1. Ադրբեջանին հրահրել է Արցախում պատերազմ սկսել,

2. Հայաստանի տարածքով ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, 

3. Զենք չի տրամադրել և տրամադրում Հայաստանին, 

4. Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը ոչ միայն չեն պաշտպանում, այլև օգնում են Ադրբեջանին և Թուրքիային,

5. Խոչընդոտում է Արցախի հարցի լուծմանը, 

6.Ամեն բան անում է, որպեսզի Հայաստանը չզարգանա,

7. Ստիպում է Հայաստանին միանալ Ռուսաստան-Բելառուս միությանը կամ Ռուսաստանի կազմի մեջ մտնել։

Վերը նշված յոթ կետանոց գերծանր, մահացու մեղադրանքները խոսում են այն մասին, թե որքան խորը անդունդ է Նիկոլը գցել հայ-ռուսական հարաբերությունները, իսկ մեղադրանքների իսկության մասին գնահատականների հնչեցումը` ռուսական կողմի անխուսափելի արձագանքից հետո։