Չոբանին ենք պարտական ռոքվոր պանրի համար

Չոբանին ենք պարտական ռոքվոր պանրի համար

Մանկուց նախընտրել եմ ռոքֆորը. մեկ կիլոգրամը 2 ռուբլի 70 կոպեկ: Ծնողներիս չէի վստահում: Դա յուրօրինակ ռիտուալ էր ինձ համար: Գնում էի խանութ, վաճառողին խնդրում էի կիսել պանրի գլուխը: Եթե բորբոսը դուրս չէր գալիս, խնդրում էի կտրել հաջորդը: Եվ այսպես, մինչև կգտնեի այն ինչն իմ դուրը կգար, անուշուշտ, մի փոքր համտես անելուց հետո: Եթե գլուխն իմ ուզածն էր, ապա կիսված կիսագլուխները գնում էի:

Համաձայն «Ռոքֆոր» պանրի բաղադրատոմսի առասպելի, երիտասարդ չոբանը, ոչխարներին արածեցնում էր Կոմբալու լեռան գա¬գաթին՝ Ռոքֆոր գյուղից ոչ հեռու: Խոնավ քարանձավներից մեկում, որը բուսա¬կանությամբ էր պատված, նա դադար է առնում՝ սնվելու համար: Նրա նախաճաշն էր մի կտոր սև հացը՝ ոչխարի պանրով: Այդտեղով անցնում էր մի հիսաքանչ աղջիկ: Չոբանը, տարվելով, թողեց իր նախաճաշը և վազեց նրա ետևից: Մոտավորապես մեկ ամիս անց (փաստորեն՝ մեղրամսից հետո, այսինքն, մեղրամիսը տեխնոլոգիայի մասն է) նա վերադառնում է այդ նույն քարանձավ և տեսնում, որ պանրի կտորն էապես փոխվել է: Սև հացից դեպի պանիր ձգվել էին կապտավուն բորբոսի թելեր: Երիտասարդ չոբանը զարմացած էր, բայց՝ քաղցած և զգուշությամբ կտրելով փոքրիկ կտոր, որոշեց փորձել բորբոսնած պանրի համը, ինչը նրան հիացմունք պատճառեց: Համաձայն առասպելի, հենց այդպես է առաջացել նշանավոր «Ռոքֆոր» պանիրը:

Հիմա, ժպտադեմ երիտասարդն ասում է, որ լիքը աշխատատեղ կա ու խոպանչիներին էլ պետք է «բերման» ենթարկել: Թեպետ չի ասում ինչ ուժերով, որովհետև ֆորմալ ուժերը զբաղված են գյուղապետերով: Այդ լիքը աշխատատեղերի մեծ մասն էլ, պարզվում է, չոբանի հաստիքներ են: Հրաշք: Այդ հրաշքն էլ Արամ Աբրահամյանին այնքան է ոգեշնչել, որ նա «գրել է» մի հոգեթով բանաստեղծություն. «Կոլխոզի չոբան արևիդ ղուրբան»:

Ի դեպ, որպես չոբան խոպանչիներին բերման ենթարկելու համար պետք չէ դիմել իրավապահներին, այլ պետք է դիմել հիասքանչ աղջիկներին՝ հաշվի առնել ֆրանսիական առաջավոր փորձը:
«Չոբանի կարիք կա» արտահայտությունը ծածակագրված ուղերձ է պարու¬նա¬կում իր մեջ: Ի՞նչ եք կարծում, եթե գորտակեր ֆրանսիացիների մտավոր կարողութ¬յունները բավարարել են ընդամենը ինչ-որ բորբոսնած (յախկ) պանիր ստեղծելու համար, բա ինչե՜ր կստեղծեն խորոված, խաշլամա, բաստուրմա, խաշ, քյաբաբ ուտող հայերը: Ենթադրաբար, արհեստական ինտելեկտ, քվանտային չգիտեմ ինչ…
Մի խոսքով, երկրի տնտեսական զարգացման գերակա ուղղություններում հաջողելու համար մեզ անհրաժեշտ «հիմնական նյութը» չոբաններն են, իսկ «օժանդակ նյութը»՝ հիասքանչ աղջիկները:

Գագիկ Վարդանյան
Նշանավոր քարանձավից վերջերս վերադարձած