Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափ

Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափ

Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կարևորելով կորոնավիրուսից պաշտպանված լինելու մեր քաղաքացիների իրավունքը՝ բանակցությունների շնորհիվ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ։ «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափը նախատեսված է 100 000 հոգու համար»:

Նրա խոսքով` պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար` առանց սահմանափակումների։