ԱՄՆ-ն հավանություն է տվել Հյուսիսային Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության արձանագրությանը

ԱՄՆ-ն հավանություն է տվել Հյուսիսային Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության արձանագրությանը

Վաշինգտոնը ավարտել է Հյուսիսային Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության արձանագրության վավերացման պրոցեսը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ իր թվիթերյան գրառումով։

«Եվս մեկ քայլ մոտեցանք այն պահին, որպեսզի կարողանանք Հյուսիսային Մակեդոնիային ողջունել, որպես ՆԱՏՕ-ի 30-րդ դաշնակից»,- ասված է Պոմպեոյի գրառման մեջ։

Նշենք, որ նշված արձանագրությունը ստորագրվել է այս տարվա փետրվարի երկուսին եւ այժմ բոլոր 29 անդամները պետք է այն վավերացնեն։