Տասնամյա աղջկա IQ թեստի արդյունքը գերազանցել է Հոքինգի եւ Էյնշտեյնի արդյունքներին

Տասնամյա աղջկա IQ թեստի արդյունքը գերազանցել է Հոքինգի եւ Էյնշտեյնի արդյունքներին

Տասնամյա աղջնակը Վեստ Միդլենդսի կոմսության Բիրմինգհեմ քաղաքից իր IQ թեստի արդյունքով ռեկորդ է սահմանել, առաջ անցնելով Հոքինգի եւ Էյնշտեյնի համապատասխան թեստերի արդյունքներից։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Ֆրեյա Մանգոտրան, այդպես է աղջնակի անունը, հոկտեմբերին IQ թեստ է անցել, նախատեսված անչափահասների համար։ Նա հավաքել է 162 միավոր, այն դեպքում, երբ Էյնշտեյնի եւ Հոքինգի ցուցանիշները եղել է 160 միավորը։ Ֆրեյան այդպիսով ճանաչվել է հրաշամանուկ։ Աղջնկաի հայրը հոգեբույժ է եւ հայտարարել է, որ հպարտանում է հատուկ շնորհներով օժտված իր դստերով։