Վրաստանին կպաշտպանենք ՌԴ-ի սպառնալիքներից․ ՄԹ ԱԳ նախարարը՝ վրացի գործընկերոջը

Վրաստանին կպաշտպանենք ՌԴ-ի սպառնալիքներից․ ՄԹ ԱԳ նախարարը՝ վրացի գործընկերոջը

Լոնդոնում բանակցություններ են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի և Վրաստանի արտգործնախարարներ Ջեյմս Քլևերլիի և Իլյա Դարչիաշվիլիի միջև։

Բրիտանացի գլխավոր դիվանագետը նշել է, որ Լոնդոնը երկարաժամկետ հեռանկարում լինելու է Վրաստանի կողքին։

Հանդիպմանը արտգործնախարարն ընդգծել է Մեծ Բրիտանիայի անվերապահ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ 

Բացի այդ, Քլևերլին ողջունել է Վրաստանի քաղաքական աջակցությունն Ուկրաինային։

«Այսօր ես կրկնեցի, որ Մեծ Բրիտանիան իր վրացի ընկերների կողքին է, և մենք կշարունակենք աջակցել նրանց հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, որոնց նրանք դեռ բախվում են Ռուսաստանի կողմից», - ասել է նա: