Իսկ Կոստանյանը փախե՞լ է

Իսկ Կոստանյանը փախե՞լ է

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր, անդրադառնալով Հայաստանից հեռացած ու այլ երկրներում ապաստան գտած նախկին պաշտոնյաներին, որոնք քրեական հետապնդման են ենթարկվում Հայաստանում, ասաց, որ «ամեն փախնող իր հնարավորությունների գյորա է փախնում»։

Հարցին՝ այդ գյորայի մեջ մտնո՞ւմ է Սաշիկ Սարգսյանի որդին, դատախազն ասաց, որ բոլորի մեջ էլ գյորան մտնում է։ 

Դատախազից հետաքրրքվեցինք նաև՝ ինքը կապ հաստատե՞լ է նախկին դատախազ Գևորգ կոստանյանի հետ, որը ևս գտնվում է արտերկրում և որի նկատմամբ այսօր ևս քրեական հետախուզում է հայտարարվել։ «Անձամբ չէ, անկեղծ ասաց, որքան գիտեմ՝ քննիչն է կապ հաստատել, և շատ հրապարակային շփումներ են եղել, բոլորդ տեղյակ եք այդ մասին»,-ասաց Արթուր Դավթյանը։

Հարցին՝ իսկ Գևորգ Կոստանյանը փախե՞լ է, Դավթյանն ասաց․ «Ես էդպիսի բան չեմ կարող ասել»։