2018-ից հետո պատիվ է դարձել քաղաքական «պոռնիկ» լինելը․ Գաբրիելյանով

2018-ից հետո պատիվ է դարձել քաղաքական «պոռնիկ» լինելը․ Գաբրիելյանով

Մի բան պետք է հասկանալ. միշտ, բոլոր ժամանակներում մարդիկ եղել են հայերի ազգային հպարտությունը։ Սկսած քարերի վրա խաղող աճեցրած գյուղացիներից և վերջացրած մեծ զորավարներով ու գիտնականներով։ 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուսաստանցի մեդիամագնատ, News media հոլդինգի հիմնադիր, ազգությամբ հայ, արմատներով արցախցի Արամ Գարբրիելյանովը։

«Մարդիկ- սա՛ էր հայերի հիմնական արժեքը, տաղանդավոր մարդիկ, աշխատունակ, խելացի, առնական։ Մարդիկ հայերի գլխավոր «ոսկու պաշարն» էին։ Սա ռազմավարական առավելություն էր։ Գին, որը չէր կարող ենթարկվել գնաճի։ Ծնվեցին ու մահացան ակադեմիկոսներ, նրանց տեղը զբաղեցրին նորերը, ծնվեցին ու մահացան զինվորականներ, նրանց տեղը՝ կրկին համալրեցին նորերը։ Այդպես է եղել վերջին հարյուր տարվա ընթացքում։

Դա հասկացան հայի թշնամիները և դավաճանության օգնությամբ իշխանության բերեցին ապաշնորհների, ստահակների ու տխմարների մի խմբի։ Իսկ 2018-ից հետո սկսվեց հակառակ գործընթացը՝ դավաճաններն ու ապաշնորհներն իրենց հետ բերում են նոր դավաճանների ու ապաշնորհների։ Եթե ​​նախկինում պատիվ էր լինել ակադեմիկոս, վարպետ, զինվորական, ապա հիմա պատիվ է դարձել լինել քաղաքական պոռնիկ, դավաճան ու ապաշնորհ։ 

Հայաստանում եկել է պոռնիկների ու մարմնավաճառների ժամանակը. Մարդիկ այլեւս «հայերի ոսկին» չեն, հայերի «ոսկին» պոռնիկներն են»,-գրել է հայտնի մեդիամագնատը, ով նախօրեին սուր քննադատության էր ենթարկել Նիկոլ Փաշինյանին՝ իր և մի շարք այլ գործիչների մուտքը Հայաստան արգելելու համար։