Եվրոպան պատրաստվում է  առնվազն մինչև աշուն փակել սահմանները

Եվրոպան պատրաստվում է  առնվազն մինչև աշուն փակել սահմանները

Շենգենյան համաձայնագրի սահմանները կարող են մինչև աշուն փակ մնալ։ Այս մաիսն արհմիությունների ղելավարների հետ փակ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին հաղորդում  է BFM -ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրին։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝  նա շատ վատատես է և խնդրում է նախապատրաստվել Եվրոպայի երկար ժամանակով մեկուսացմանը։ Մակրոնը բացատրել է, որ նման միջոցներին հարկադրված են գնալ համաճարակի՝ աշխարհում ու եվրոպական տարածաշրջանում տարածման  տարբեր ընթացքների պատճառով։ ԵՄ անդամ երկրները սահմաններից ներս մուտք գործելու որոշումը անդամ պետությունների ղեկավարները ընդունել էին մարտի կեսերին՝ կորոնավիրուսային վարակի վատթարացող վիճակի կապակցությամբ։ Նախապես հայտարարված էր, որ ԵՄ մուտք գործելու արգելանքը մեկ ամսով է։