Ամեն սեւ բան դեռ Օթելլո չէ

Ամեն սեւ բան դեռ Օթելլո չէ

Աշոտ Փաշինյանը սկսնակ եւ սարսափելի անտաղանդ նկարիչ է: Եթե նա Նիկոլի որդին չլիներ, նկարիչները կասեին՝ մալյար: Հավանաբար, ճիշտ կլինի դիմել Նիկոլին եւ խնդրել, որ նա Աշոտին փոխադրի որեւէ զորամաս՝ ռազմական գործ սովորելու: Նախ՝ Աշոտի մոտ լավ է ստացվում մինչեւ արյան վերջին կաթիլը կռվելը, եւ, ապա՝ այդկերպ հնարավոր կլինի նրա վրձնահարվածներից փրկել հայ գեղանկարչությունը: Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը գիշերով է այցելել Աշոտի ցուցահանդեսը, որպեսզի ոչ ոք չիմանա: Աննան եւ աղջիկները նրա հետ են եղել, թե ոչ՝ չգիտեմ: Պատմում են՝ Նիկոլն «ընենց մանթո» էր իր տեսածից, որ հաջորդ օրը Ալեն Սիմոնյանի հետ Երեւանի փողոցներն էր չափչփում՝ կեպին գլխին, ձեռքերը գրպաններում: Էդ կադրերն աչքովս եմ տեսել: Ալեն Սիմոնյանն ամեն ինչ անում էր, որ Նիկոլի տրամադրությունը բացվի, բայց ապարդյուն: Նա ոչ մի կերպ չէր կարողանում հաղթահարել հիասթափությունը եւ շարունակում էր քայլել՝ ձեռքերը գրպաններում, գլուխն ուսերի մեջ քաշած: Այ Ալեն, գրպանումդ 10 հազար դրամ չկա՞ր՝ էդ մարդուն մտցնեիր սրճարան, մի բաժակ բան խմեիր հետը՝ տրամադրությունը բացվեր: Ինձ ճիշտ հասկացիր, իմ դարդը Նիկոլի «ք..» տրամադրությունը չէ, ամենեւին, ես մեր քաղաքացիների համար եմ անհանգստանում, որոնք կա՛մ կենդանի էին տեսնում ձեզ, կա՛մ էկրաններից հետեւում ձեր ընթացքին: Ի՞նչ էին մտածում նրանք այդ պահին՝ տեսնելով «բալոնկա» բաճկոնի մեջ շուլալված ՀՀ վարչապետին: Վստահ եմ, որ շատերն իրենք իրենց հարց են տվել՝ սա՞ պիտի ռուս սահմանապահներին հանի «Զվարթնոցից», սա՞ պիտի սահմանադրություն փոխի, սա՞ պիտի Հայաստանը դարձնի խաղաղության խաչմերուկ, սա՞ պիտի Հայաստանը դուրս բերի ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, սա՞ պիտի պայքարի Սյունիքն ու Տավուշի գյուղերը Հայաստանին թողնելու համար…

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի այդ զբոսանքը նկատած ու գնահատած լինեն նաեւ միջազգային գործընկերները՝ Բայդենը, Պուտինը, Մակրոնը, Էրդողանը, Ալիեւը… Լավ էր՝ Նիկոլը չէր շվշվացնում, այլապես նրանք կմտածեին՝ Թիֆլիսից մի կինտո է ժամանել Երեւան՝ ծանոթանալու հայոց հինավուրց մայրաքաղաքի տեսարժան վայրերին: Կատարյալ «պիժոն»՝ անթրաշ, ձեռքերը գրպանները խոթած… Եվ զավեշտը․ հայտնի չէր, թե ուր են գնում այդ երկուսը, որոնք համատեղության կարգով նաեւ երկրի առաջին դեմքերն են:

Գիտի՞ արդյոք Փաշինյանը, թե քաղաքական շրջանակներում ինչ է նշանակում երկու ձեռքը գրպանները խոթած վարչապետը: Կան, չէ՞, մասնագետներ, որոնք հետեւում են պետության ղեկավարների նիստուկացին, հագուկապին, շարժուձեւին եւ հետեւություններ անում նրանց հոգեվիճակի, տրամադրության, նպատակների, դիմացինի վրա տպավորություն թողնելու ցանկության եւ այլնի մասին: Այդպիսի մասնագետներ Հայաստանում էլ կան, որոնք Փաշինյանի փողկապի կամ գուլպաների գույնից որոշում են, թե նա ինչ տրամադրություն ունի: Ինքս էլ մի ժամանակ խորացել էի Փաշինյանի նիստուկացի, ամբիոնի մոտ պահվածքի, ձայնի ելեւէջների մեջ: Սկզբում իմ կարծիքը ոչ ոք հաշվի չէր առնում, իմ տված ախտորոշումներին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Բայց ես համառորեն այնքան խոսեցի ու գրեցի այդ թեմայով, որ Փաշինյանը, օրինակ, դադարեց ԱԺ ամբիոնի մոտ, շատ ներողություն, հետույքը քորել: Փաշինյանը, եթե նկատել եք, դադարել է «կարեւոր արձանագրումներ» կատարել կամ ենթականերին ասել, որ իր տվյալ միտքը «մի կարեւոր արձանագրում է»:

Դա՝ նույնպես իմ շնորհիվ: Հիմա մտածում եմ՝ ի՞նչ մեկնաբանություն տալ Փաշինյանի՝ ձեռքերը գրպաններում աննպատակ թափառելուն: Բայց ինչքան էլ մտածում եմ, գալիս եմ այն համոզման, որ դրա դեմն առնելու լավագույն ձեւը դիտողություն անելն է: Ով բանակում ծառայել է, անգիր գիտի, թե ինչպես էին սպաները (հատկապես՝ ռուս) ցենզուրայից դուրս դիտողություն անում ձեռքերը գրպանները խոթած զինվորին: Բանակում չծառայած Փաշինյանին ասեմ. «Руки из кармана!!! Հերիք ա բաներդ քորես»: Հուսամ՝ տեղ կհասնի:
Ինչի՞ց էինք խոսում… Հա, Աշոտ Փաշինյանի արվեստից: Արդեն ասացի, որ հայկական գեղարվեստը կփրկվի, եթե Փաշինյան կրտսերը դադարի գեղարվեստով զբաղվել: Բայց չէի ցանկանա, որ մարդիկ իմ մասին մտածեին որպես երիտասարդ տաղանդների սարսափի: Հակառակը, երիտասարդ տաղանդներին ես 100 մետրից եմ ճանաչում: Պարզապես այս դեպքում հայ գեղարվեստի շահն է ինձ համար գերակա: Վահրամ Փափազյանը, օրինակ, որպես թատրոնի ու բեմի նվիրյալ, մի ջահել դերասանի, որ համարձակվել էր վարպետի առաջ Օթելլո խաղալ, ասել էր. «Մանչս,, ամեն սեւ բան դեռ Օթելլո չէ»: Այնպես որ, Աշոտ ջան, ձեռքերը գրպաններում ամեն չիշիկ անող բան դեռ քայլող մարդ չէ: Հասկացա՞նք իրար: