Ընդրկված է արդյոք Մխիթարյանը «Ինտերի» հավանական մեկնարկային կազմում․ կանխատեսումները սկսված են

Ընդրկված է արդյոք Մխիթարյանը «Ինտերի» հավանական մեկնարկային կազմում․ կանխատեսումները սկսված են

Վաղը կայանալու է աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Ստամբուլում ականջավոր գավաթը վիճարկելու են անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Մխիթարյանի «Ինտերը»։ Հենրիխ Մխիթարյանը պատմության առաջին հայ ֆուտբոլիստն է, որը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչին:  

Մարզական առաջատար պարբերականները մեկը մյուսի հետևից հոդվածներ են հրապարակում առաջիկա այս հանդիպման վերաբերյալ, անում կանխատեսնումներ, խոսում նաև հավանական մեկնարկային կազմերի մասին։ Հատկանշական է, որ գրեթե բոլոր հրապարակումներում Հայսատանի ազգային հավաքականի նախկին ավագը ընդրկված է «Ինտերի» հավանական մեկնարկային կազմում։

Գրեթե բոլոր պարբերականները նշում են «Ինտերի» հետևյալ մեկնարկային կազմը՝  Մարտինես, Ջեկո, Չալհանօղլու, Մխիթարյան, Դարմիան, Օնանա, Աչերբի , Բաստոնի, Դումֆրիս, Բրոզովիչ, Բարելլա։