Քանի մարդ է բերման ենթարկվել ժամը 10։00-ի դրությամբ

Քանի մարդ է բերման ենթարկվել ժամը 10։00-ի դրությամբ

Վաղ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցները մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացնում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։

«Ժամը 10․00-ի դրությամբ բերման են ենթարկվել ակցիայի 155 մասնակից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար»,- այս մասին Hraparak.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։