Ոնց որ մի հորից ու մորից լինեն

Ոնց որ մի հորից ու մորից լինեն

Կարո՞ ղ եք ասել այս երկուսը ինչո՞վ են իրարից տարբերվում։

Երկու օր է առանձին – առանձին փորձում եմ երկուսի արտահայտած մտքերը, իշխանության գալու և ամեն գնով իշխանությունը պահելու ձևերը,  պոպուլիստական անհավասարակշիռ վարքագիծը մամուլում եղածով ուսումնասիրել և ոչ մի տարբերություն չեմ գտնում նրանց մեջ։ Ոնց որ մի հորից ու մորից լինեն։ Պարզապես Նիկոլ Փաշինյանի նավն արդեն խորտակվել, նավի հետ խորտակել է նաև ժողովրդին, Վլադիմիր Զելենսկու նավը դեռ տարուբերվում է ալիքների վրա ու դեռ խարիսխ ձգելու ու փրկվելու հույս կա։

Պատերազմը տանուլ տալուց, կապիտուլյացիայից, Հայաստանի տարածքում թշնամու ոտնձգությունից հետո անգամ Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Ով վեր է կենում` հրաժարական է պահանջում, նորմալ է, թող պահանջեն, բայց ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդն իմ հրաժարականը պահանջի, ես գնամ իմ գործերին, թող ժողովուրդն ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի»։ 
Ո՞վ է այդ ժողովուրդը։ Արարատ Միրզոյա՞նն ու Ռուբինյա՞նը, իր թի՞մը, իշխանական լծակնե՞րը, մոլորյալնե՞րը․․․

Զելենսկին դեռ ալիքների վրա տարուբերվում է, բայց նույն բանն արդեն ասում է․ «Թեկուզ պատերազմ սկսվի, ես չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Նախ դեռ մենք չենք պարտվել, տարածքներ չենք կորցրել։ Երկրորդ ես չեմ կարծում, որ տապալվել եմ։ Եվ հետո ես լեգիտիմ եմ, ընտրել է ինձ ժողովուրդը»։ Որ պատերազմն էլ սկսվի՝ կասի՝ հաղթելու ենք։

Պարտվելուց հետո էլ կարտասանի Նիկոլ Փաշինյանի բառերը՝ Եթե բոլորին թվա, որ մենք պարտվել ենք, մենք մեզ պարտված չենք համարի։ Կամ էլ՝ ժողովուրդը պետք է իմ հեռացման հարցը որոշի:

Քիչ է մնում գոռաս՝ Ուկրաինա, մեզ տես, քո սև օրը լաց։