Քասախի ՔՊ-ական ԺՊ-ն պատշաճ չի կատարում իր պարտականությունները. ավագանու անդամ

Քասախի ՔՊ-ական ԺՊ-ն պատշաճ չի կատարում իր պարտականությունները. ավագանու անդամ

«Որպես Նաիրի համայնքի ավագանու անդամ, պահանջում եմ Քասախ գյուղի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի բացատրությունը Քասախում առկա հակասանիտարական վիճակի համար: Դուք երեք տարի շարունակ պնդում էիք, թե Կոյուղու մաքրման հարցերը Քասախի համայքապետի եւ համայնքապետարանի խնդիրն է: Քանի որ այս պահին Քասախի ղեկավարի Ժ/Պ է հանդիսանում ՔՊ անդամ Արտակ Թովմասյանը, պահանջում եմ անհապաղ լուծել Քասախում առկա խնդիրը: Ու ընդհանրապես, ՀՀ Կոտայքի մարզպետարանում տեղյակ են արդյոք, որ իրենց նշանակած Ժամանակավոր պաշտոնակատարը չի կատարում իր պարտականությունները պատշաճ կերպով, աշխատանքային ժամերին բացակայում է աշխատավայրից, ու իր պարտականությունները բարդում է այլ անձանց վրա», - գրել է Նաիրի համայնքի ավագանու նորընտիր անդամ Մարգարիտա Պետրոսյանը: