Մոսկվայում դաժանաբար սպանել են հայտնի ակտիվիստին. ո՞վ է նա

Մոսկվայում դաժանաբար սպանել են հայտնի ակտիվիստին. ո՞վ է նա

Մոսկվայի մարզում դաժանաբար սպանվել է 37-ամյա հասարակական ակտիվիստ Անտոն Եգովցևը, որը հայտնի է որպես «Ժողովրդի կանչ» շարժման փոխնախագահ, գրում են ռուսական ԶԼՄ-ները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդ գործչի վրա հարձակումը տեղի է ունեցել նրա տան մոտ։ Հանցագործը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Անտոնին։

Ներկայումս հարձակվողը գտնվում է հիվանդանոցում, քանի որ Եգովցևին հաջողվել է դիմադրել նրան։ 
Լուրեր են շրջանառվում, որ Անտոնին սպանած անձը, որի կինը, ենթադրաբար, հայտնի գործչի երկրպագուն է, բազմիցս սպառնացել է Եգովցևի ընտանիքին, պարբերաբար հետապնդել: Այդ մասին ամուսինները հայտնել են ոստիկանությանը, սակայն խանդոտ տղամարդը շարունակել է հետապնդել նրանց:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն: