Արարատ Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին

Արարատ Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին՝ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ։ Արարատ Միրզոյանն այս մասին հրապարակում է արել Twitter-ի իր էջում։

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասվում է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 81 մարդ։