Իլոն Մասկը նախկին նախարարին հանդիմանել է ռուսերենով 

Իլոն Մասկը նախկին նախարարին հանդիմանել է ռուսերենով 

Միլիարդատեր Իլոն Մասկը ԱՄՆ Աշխատանքի նախկին նախարար Ռոբերտ Ռայխին հանդիմանել է ռուսերենով այն բանից հետո, երբ վերջինս մեղադրել է իրեն թվիթերյան գրառմամբ։ «Իլոն Մասկը սպառնում է զրկել մարդկանց աշխատանքից, եթե իրեն թույլ չտան վտանգի ենթարկել նրանց առողջությունը։ Դա կապիտալիզմ է իր ամենավատ դրսեւորման մեջ»,- գրել է նախկին նախարար Ռայխը։ Մասկն էլ ռուսերենով պատասխանել է՝ «Տխմար»։