Չավուշօղլուն ցավակցել է Բայրամովին

Չավուշօղլուն ցավակցել է Բայրամովին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։

Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված զինված հարձակումը և իր ցավակցությունը հայտնել Բաքվին։

Նա նշել է, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված զինված հարձակման հետևանքով զոհվել է դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության ծառայության ադրբեջանցի պետը։

Վերջին տվյալներով, միջադեպի հետևանքով կա երկու վիրավոր, հարձակումն իրականացրած անձը ձերբակալվել է։