Պետք է սահմանափակել այդ թուղթը ստորագրելու վարչապետի լիազորությունը

Պետք է սահմանափակել այդ թուղթը ստորագրելու վարչապետի լիազորությունը

ՊՎԾ նախկին պետ, Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Տիգրան Ուլիխանյանը գրել է.

«Վարչապետի վրայից ինչ֊որ թուղթ ստորագրելու ճնշումը թուլացնելու, նաև ԱՆԻՄԱՍՏ դարձնելու համար պետք է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ այդ թուղթը ստորագրելու վարչապետի լիազորությունը։
Առաջարկում եմ`
ԱԺ֊ում ընդունել օրենք (ցանկալի է միաձայն), որով գործադիրին ԱՐԳԵԼՎՈՒՄ է կնքել հաշտության պայմանագիր կամ այլ կերպ դադարեցնել պատերազմը, քանի դեռ ՀՀ տարածքում գոյություն ունի ագրեսոր երկրի օգտին գործող զինված որևէ ստորաբաժանում։ Այսինքն ստորագրվող հաշտության որևէ փաստաթղթի հիմքում պետք է լինի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի գրավոր զեկույցը առ այն, որ ՀՀ տարածքում ագրեսորի զինված ստորաբաժանումներ չկան»։