Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 243,2 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 243,2 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հոկտեմբերի 22-ին, կազմել է 243 273 624 մարդ։ Մեկ օրում COVID-19-ով վարակվել է 463 528 մարդ։ Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 4 945 287 մարդ, կորոնավիրուսային հիվանդությունն հաղթահարել է 220 470 228 մարդ։ Վարակակիրների թվով աշխարհում, առաջատար են հետեւյալ երկրները․ ԱՄՆ (46 174 547), Հնդկաստան (34 143 236), Բրազիլիա (21 697 341), Մեծ Բրիտանիա (8 641 221) եւ Ռուսաստան (8 131 164)։ Հայաստանի հարեւան երկրներում պատկերը հետեւյալն է․ Թուրքիայում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7 772 604-ի, Իրանում՝ 5 833 525-ի, Վրաստանում՝ 680 182-ի, Ադրբեջանում՝ 509 862-ի։