Ինչու ընտրեցինք Չեռնոգորիայի հավաքականին

Ինչու ընտրեցինք Չեռնոգորիայի հավաքականին

Երբ ընտրեցինք այս թիմերին, հաշվի առանք այն, որ որ նրանք խաղաոճերով նման են Ազգերի լիգայում մեր մրցակցիներին: Մենք պետք է կարողանանք մրցակցել այդ թիմերի դեմ, ովքեր առաջին հերթին ֆիզիկական բարձր պատրաստվածություն ունեն: Այդ թիմերի գրեթե բոլոր ֆուտբոլիստները հանդես են գալիս Եվրոպայի ուժեղագույն առաջնություններում, ուզում ենք ստուգել և հասկանալ, թե մենք ինչի ենք ունակ: Ու նաև ուզում ենք տեսնել մեր նոր տղաներին խաղադաշտում։ Այս մասին քիչ առաջ վաղը կայանալիք Չեռնոգորիայի հետ հանդիպման նախաղաղային ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Հիշեցնենք, որ վաղը միջազգային ընկերական խաղաղերի շրջանակում Հայաստանի հավաքականը «Հանրապետական» ստադիոնում կընդունի Չեռնոգորիային։

«Անխոս հետևում ենք երիտասարդ ֆուտբոլիստներին ազգային առաջնությունում: Այն տղաներն, ովքեր ընդգրկվել են հավաքականում, աչքի են ընկնում իրենց թիմերում ու վստահ եմ՝ առաջիկայում օգտակար կլինեն հավաքականին: ՀՖՖ-ն մշակել է մի ծրագիր, որի շրջանակում մենք աշխատում ենք երիտասարդների հետ: Այսօր երկու երիտասարդ նորեկ ունենք, բայց նաև այն տղաները, որոնց հետ ևս աշխատում ենք,հետագայում եթե համապատասխան աճ գրանցեն, կընդգրկվեն հավաքականի կազմում: Սա հիանալի նախագիծ է, որն իրականացնում է ֆեդերացիան»,- նշեց Կապառոսը։

«Կխոսեմ Արթուր Սերոբյանի մասին։ Շնորհիվ իր տաղանդի՝ նա հրավիրվեց հավաքական: Ինչպես նաև Ստյոպան: Պետք է ադապտացվեն այսքան բարձր մակարդակի հանդիպումներին և պահանջներին: Դա մեզ համար շատ նպաստավոր է, քանի որ բացի նրանից, որ երիտասարդներին ենք ընդգրկում հավաքականում, նաև ավելի փորձառուները սրանից հետո ավելի զգոն կլինեն: Բնականաբար մենք տաղանդավոր ֆուտբոլիստների կարիք ունենք»,- հավելեց նա։