Այս քաղաքական ուժի նպատակն է ավերել ամեն ինչ, չթողնել ոչ մի հեղինակություն

Այս քաղաքական ուժի նպատակն է ավերել ամեն ինչ, չթողնել ոչ մի հեղինակություն

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բազմիցս ասել եմ, նորից կասեմ. 

այս քաղաքական ուժի նպատակն է ավերել ամեն ինչ, չթողնել ոչ մի հեղինակություն ոչ մի բնագավառում՝ բանակ, եկեղեցի, կրթություն, սպորտ, մշակույթ,արվեստ… 
Հեղինակազրկում են բոլոր պետական ինստիտուտները: Ինչպե՞ս կարելի է դուրս գալ և ԱԺ ամբիոնից ի լուր աշխարհի մերկապարանոց ինչ ասես ասել ՀՀ նախագահներին: Ըստ նրանց, ստացվում է՝ մենք վերջի 30 տարին պատմություն չենք ունեցել: 
Ինչքան կարելի է չսիրել պետությունը և այնքան սիրել իշխանությունը, որ այսպես ամեն ինչ քանդես, խայտառակես: 
Թաշնամուն էլ գործ չեք թողել անելու, նրանք ուղղակի կարող են մեր պետական պաշտոնյաներին ցիտել: 
Չգիտեմ ոնց եք էս ամենի տակից դուրս գալու: Հուսամ շատ քիչ մնաց…»։