Դավիթ Սանասարյանի գործի վարույթը չկասեցվեց

Դավիթ Սանասարյանի գործի վարույթը չկասեցվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Դավիթ Սանասարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով դատական նիստը։

Դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ պաշտպան Ինեսսա Պետրոսյանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Հիշեցնենք՝ նրանք միջնորդել էին կասեցնել գործի վարույթն ու ուղարկել Սահմանադրական դատարան։

Վերադառնալով խորդակցական սենյակից՝ դատավորը հրապարակեց որոշումն, ըստ որի՝ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Ինեսսա Պետրոսյանը միջնորդությունը ներկայացնելիս նշել էր, որ սույն գործի նախաքննությունը չէր կարող իրականացվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից, քանի որ այդ դեպարտամենտի կարգավիճակը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ուստի քննչական գործողությունները կատարվել են քրեադատավարական օրենքի խախտմամբ, ինչի հետեւանքով սույն քրեական գործի վարույթը ենթակա է կարճման։