Ձերբակալվել է Մոլդովայի ԱԳ փոխնախարարը․ ճնշումները շարունակվում են 

Ձերբակալվել է Մոլդովայի ԱԳ փոխնախարարը․ ճնշումները շարունակվում են 

Մոլդովայում ապրիլի 23-ին ձերբակալվել է երկրի փոխարտգործնախարար Վասիլի Միրկոսը։ Այս մասին հայտնում է BRIEF հեռագրային ալիքը։

Նշվում է, որ Մոլդովայի ԱԳՆ ղեկավարի տեղակալին առաջադրված մեղադրանքներից մեկը ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակիցներին, գործարարներին և ՌԴ պաշտոնյաներին ապօրինի հիմքերով անձնագրեր տրամադրելն է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության աշխատակիցները «Հաղթանակ» քաղաքական դաշինքի առաջնորդ Նատալյա Պարասկային սպառնացել են քրեական պատասխանատվության ենթարկել մոլդովական ընդդիմության համագումարին մասնակցելու նպատակով Մոսկվա մեկնելու համար։

Գրել ենք նաև, որ Մոլդովայում մտադիր են դատի տալ երկրի ինքնավարության՝ Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլին, ով նույնպես ընդդիմության առաջնորդներից է ու նաև սերտ կապեր ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Մինչև այս հաղորդվել էր նաև ընդդիմադիր մի քանի պատգամավորների և գործիչների խուզարկության, ձերբակալության և հարցաքննությունների մասին։