Եվ ո՞վ է խոսում անկախությունից, պատերազմը դադարեցնելուց

Եվ ո՞վ է խոսում անկախությունից, պատերազմը դադարեցնելուց

Չմիավորման շարժման մեր նախագահության ընթացքում պաղեստինա-իսրայելական հարաբերությունների կարգավորումը և պաղեստինյան անկախ պետության ստեղծումը մշտապես եղել են ուշադրության կենտրոնում, բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել։
Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Եգիպտոսի իր գործընկեր Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները:

«Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն, Արևելյան Երուսաղեմը պետք է լինի նրա մայրաքաղաքը։ Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել Գազայի այսօրվա ողբերգությունը, դադարեցնել պատերազմը, և բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Ես նախագահ Աս-Սիսիին ասացի, որ մենք աջակցում ենք Եգիպտոսի ջանքերին այդ ոլորտներում, և Եգիպտոսի կողմից առաջ քաշված նախաձեռնությունները պետք է հաշվի առնվեն»,- ընդգծել է նա:

Եվ պատերազմի, անկախության, արյունահեղության ու ողբերգության մասին խասում է մեկը, ով հայաթափել ու հայազրկել է Արցախը, պարծենում է ռազմական, իրականում՝ մարդկության դեմ կատարած հանցագործություններով, ում ղեկավարած երկիրը հրի ու սրի է քաշել ոչ միայն անմեղ արցախցիներին, առևանգել ու ապօրինաբար կալանավորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, այլև տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ՝ զավթած պահելով մեր երկրի ինքնիշխան տարածքի մի մասը: