Եթե չես մտածում հայրենիքի մի հատվածի մասին, դժվար է հավատալ, որ մտածում ես Երևանի մասին

Եթե չես մտածում հայրենիքի մի հատվածի մասին, դժվար է հավատալ, որ մտածում ես Երևանի մասին

Սեպտեմբերի 17-ին սպասվող ավագանու ընտրությունների թեմայով զրուցել ենք քաղաքագետ, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ: Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը։ «Պրոցեսները գնահատում եմ նորմալ, արտասովոր ոչինչ չկա»։ Որոշ ուժեր իրենց քարոզարշավի ընթացքում խոսում են ոչ թե Երեւանի, այլ Արցախի ներկայիս իրավիճակի մասին, որն է ըստ քաղտեխնոլոգի, պատճառը։

«Երևի իրենք մտածում են Արցախի մասին, իսկ մնացածը ոչ մի բանի մասին չեն մտածում, այդ թվում` նաև Երևանի։ Եթե չես մտածում հայրենիքի մի հատվածի մասին, դժվար է հավատալ, որ մտածում ես Երևանի, կամ Հայաստանի Հանրապետության մասին։ Նման մարդկանց հետաքրքրում է պաշտոնը, փողը»։

- Բոլոր ուժերը քարոզարշավի մեկնարկի օրվանից ինտեսիվ քարոզարշավ են անում, թերեւս` բացի Հայկ Մարությանից ով հայտարարել էր, որ իրենց քարոզարշավը չի լինելու դասական ճանապարհով։ Հիմա նոր-նոր բակային հանդիպումներ է սկսել, շրջում է Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Հետեւո՞ւմ եք այդ պրոցեսին:

 -Ես չգիտեմ, թե ինքը ինչ նկատի ուներ, երբ ասում էր դասական։ Կարծում եմ, ինքը ներկայացումով սկսեց, թե ինչ էֆեկտ տվեց` չեմ կարող ասել, ընտրությունները ցույց կտան, բայց այն, որ ընդամենը մի քանի օրում 800 հազարից ավելի դիտում ուներ Youtube-յան ալիքում, դա փաստ է։

- Ասում են` սոցցանցերում նրա վիդեոների արձագանքները շատ ավելի դրական են, քան մրցակիցների քարոզարշավի արձագանքները, մասնավորապես` ֆեյսբուքում։

-Համաձայն չեմ ձեր դիտարկման հետ։ Բարձր է և Մանե Թանդիլյանինը, եւ Տիգրան Ավինյանինը, Անդրանիկ Թևանյանն էլ, բոլորն էլ` ակտիվ են, նաև արձագանքներն են բարձր։ Բայց ես չեմ հավատում սոցցանցերին։

-Որպես քաղտեխնոլոգ, ինչ եք կարծում` որ 3 ուժերը կհաղթահարեն անցողիկ շեմը և կկազմեն ավագանու մաս։

-Եկեք, ես եռյակ չասեմ, ես տեսնում եմ քառյակ։ Նրանք են՝ Մանե Թանդիլյանի, Տիգրան Ավինյանի, Հայկ Մարությանի և Անդրանիկ Թևանյանի ղեկավարած ուժերը։ Սա չեմ ասում որպես հերթականություն, այլ ուժեր որոնք կլինեն ավագանիում։

Կարեն Քերիմյան