Դեմ են Կիևին օգնելուն․ հակակառավարական խոշոր հանրահավաք՝ Պրահայում

Դեմ են Կիևին օգնելուն․ հակակառավարական խոշոր հանրահավաք՝ Պրահայում

Պրահայում շաբաթ օրը մի քանի հազար մարդ մասնակցել է հակակառավարական ցույցին, հայտնում է Ceske Noviny-ն։

Բողոքի ակցիան կազմակերպել է PRO (իրավապաշտպան փորձաքննություն) արտախորհրդարանական կուսակցությունը։ Քաղաքական այդ ուժի նախագահ Յինդրժիխ Ռայխլը քննադատել է Չեխիայի կառավարության և հատկապես վարչապետ Պետր Ֆիալայի քաղաքականությունը․

«Մենք չենք ուզում ԵՄ կառավարություն, մենք չենք ուզում ամերիկյան կառավարություն կամ ուկրաինական կառավարությունը, մենք չենք ուզում Ռուսաստանի կամ Չինաստանի կառավարություն, մենք ուզում ենք Չեխիայի հանրապետության կառավարություն, չեխիայի քաղաքացիներ»:

Ռայխլի խոսքով՝ սոցիալական և առողջապահական համակարգերը գտնվում են «Ուկրաինայից տնտեսական միգրանտների հոսքի տակ»։ 

Նա քննադատել է նաեւ դեղերի պակասը, երկրի ներքին գործերի նախարարին, ինչպես նաև եվրոն կամ այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու մտադրությունը