Նոր էսկալացիայի մեղավորներն արդեն նշանակված են

Նոր էսկալացիայի մեղավորներն արդեն նշանակված են

Իշխանությունները փաստորեն վերահաստատեցին իրենց տեսլականը` ընթացող հայ֊ադրբեջանական գործընթացի հետ կապված։

1. Հայաստանի իշխանությունները հանձնելու են Հայաստանի սուվերեն տարածքը՝ այդ գործընթացը կոչելով «նկլավացում, սահմանազատում եւ սահմանագծում»:
2. Հայաստանը պատրաստ է թուրք-ադրբեջանական տանդեմին տրամադրել Սյունիքի տարածքը՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Նախիջևանից միջև Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներից ճանապարհային հաղորդակցության համար (միջա՞նցք):
3. Մարդիկ, ովքեր համաձայն չեն Հայաստանի օկուպացիայի, Արցախի ոչնչացման, Հայաստանի ռազմավարական տարածքները թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու, Հայաստանի մասնատման, Հայաստանի ինքնիշխանության կորստի և ընդհանրապես Հայաստանի իշխանությունների թրքամետ քաղաքականության հետ, «նյարդայնացնում» են Հայաստանի իշխանությունների այդքան սիրելի Ադրբեջանին և կարող են վերջինիս հրահրել էսկալացիայի։ 
Այսինքն՝ նոր անխուսափելի էսկալացիայի մեղավորներն արդեն նշանակված են։ 
Դա ընդդիմությունն է, ընդ որում՝ ամենալայն իմաստով։ 
Սակայն վերջին կետից կարելի է անել նաև հակադարձ եզրակացություն.

Թուրք-ադրբեջանական տանդեմը, որը դոկտրինալ միտված է հայոց պետականության ոչնչացմանը, վտանգ չի տեսնում ներկայիս հայկական իշխանության մեջ, այլ վտանգ է տեսնում նրանում, որ շատ հայեր (ընդդիմությունը) համաձայն չեն դրա հետ:
Այդպես է ստացվում, չէ՞:

Արման Աբովյան