Կորոնավիրուս հաղթահարած պացիենտը կարող է նոր շտամմով վարակվել․ բժիշկ-ինֆեկցիոնիստ

Կորոնավիրուս հաղթահարած պացիենտը կարող է նոր շտամմով վարակվել․ բժիշկ-ինֆեկցիոնիստ

Բժիշկ-ինֆեկցիոնիստ Սվետլանա Իշչենկոն հայտարարել է, որ մարդը, ով արդեն հիվանդացել է կորոնավիրուսով եւ առողջացել, կարող է առողջանալուց անմիջապես հետո նույնիսկ վարակվել կորոնավիրուսի նոր շտամմով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ «Ինֆեկցիայի հաղթահարումից հետո, սովորաբար պաշտպանական G իմունագլոբուլինը կամ հակամարմինները պահպանվում են վեց ամիս։ Սակայն կորոնավիրուսը մշտապես մուտացվում է։ Ստացվում է, որ մարդը պաշտպանված է մեկ շտամմից, սակայն կարող է վարակվել մեկ այլ շտամմով, առողջանալուց անմիջապես հետո նույնիսկ»,- ասել է նա։ Ընդ որում, կրկնակի վարակումը, ամենայն հավանականությամբ ընթանալու է ավելի թեթեւ ձեւով։