Թե ինչու չէր բարևում Սիլվա Կապուտիկյանին 

Թե ինչու չէր բարևում Սիլվա Կապուտիկյանին 

Ալվարդ Պետրոսյանի մի պատմությունը հիշեցի։ Նա ասում էր՝ Սիլվա Կապուտիկյանը մտածում էր, որ մեր համար առաջին տիկինն է, իրեն պիտի անպայման մեծարեն։ Ալվարդ Պետրոսյանի հոգուն խորթ էր իրեն բարձր համարողին մեծարելը։

Մի անգամ Սիլվան բողոքում է Ալվարդի մորաքրոջը․ «Խանումը շատ մեծամիտ է, ինձ տեսնում է՝ չի բարևում»։ Հետո երբ Ալվարդին տեսնում, ասում է․ «Քեզ բամբասել եմ, հո չե՞ս նեղացել»։

Ալվարդ Պետրոսյանն ասում է․ «Չէ, զարմացել եմ, որովհետև, եթե ես Սիլվա Կապուտիկյանը լինեի, առաջինը ես կբարևեի ինձնից կրտսերներին, իսկ ես ոտքի տակ չեմ սիրում ընկնել»։ 

Խոսքը երկու մեծերի, նրանց մարդկային էությունների բացահայտման մասին է։ Մեկը փառքի գագաթնակետին սիրում է, որ իրեն մեծարեն։ Իսկ Ալվարդը, որի հոգին ավելի նուրբ էր, չէր սիրում, երբ ինչ որ մեկին մեծարում են։ Նա ասում էր՝ «Չեմ կարծում, որ պարտավոր են մեծարել ինձ, բայց հիշե՞լ. լավ կլինի, որ հիշեն»։ 

«Ես ոտքի տակ չեմ սիրում ընկնել»․ եթե միայն այս բառի իմաստը հասկանային նրանք , ովքեր իրեն վարչապետ ու գերագույն հրամանատար հռչակած անձնավորության շուրջ մեծարանքի, քծնանքի ծեսեր են անում, այս երկիրը մի քիչ շունչ կքաշեր։ Եթե իրեն մեծավորի տեղ դնողը հասկանար, որ «նրանք ոտքի տակ ընկնողներն են», որոնք խանգարում են երկրի զարգացման ընթացքին, ամեն ինչ այլ կերպ կլիներ․․․

Ցավոք, Հայաստանը հայտնվել է մի մարդու ու «իր ոտքի տակ ընկնող մարդկանց ճիրաններում»․․․