Երևանի թիվ 41 երթուղին 10 օր է չի գործում 

Երևանի թիվ 41 երթուղին 10 օր է չի գործում 

Տարիներ շարունակ չի հաջողվում մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկումը քիչ թե շատ կարգավորել։ Անգամ ներկրվող նոր ավտոբուսները իրավիճակը չեն փոխում եւ պարբերաբար մայրաքաղաքի երթուղային ցանցը կաթվածահար է լինում։ 

Երևանի 41 համարի երթուղին արդեն 10 օրից ավելի է չի գործում։ Լուրեր են պտտվում, որ վարորդները գործադուլի են դուրս եկել՝ անորոշ ժամանակով։ Քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Հրապարակին» տեղեկացրին, որ թիվ 41 երթուղին մինչև այսօր սպասարկվել է սպիտակ գազել մակնիշի մեքենաների միջոցով, որոնց շահագործման վաղեմության ժամկետը լրացել է։

Այդ է պատճառը, որ 41 համարն այժմ չի գործում։ Այս պահին քննարկվում է դրա այլընտրանքային տարբերակը՝ կամ հարակից երթուղիներով այն լրացնելու, կամ՝ ավտոբուսային գծով երթուղայիններին փոխարինելու տարբերակը՝ այնպիսի երթուղով, որը մաքսիմալ ձևով մոտ կլինի 41 համարի երթուղուն։

Հիշեցնենք, որ գազելների շահագործման ժամկետ է սահմանված 15 տարին, դրանից հետո մեքենաները իրավունք չունեն դուրս գալ գիծ։ 

Նարինե Ղուկասյան