Արցախի շրջափակումը նաև ռուս զինվորական հրամանատարության հարստացում է

Արցախի շրջափակումը նաև ռուս զինվորական հրամանատարության հարստացում է

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի կարծիքով՝ Արցախի շրջափակումը նշանակում է նաև ղարաբաղա-ռուսա-ադրբեջանական ստվերային բիզնեսի գոյացում: Իր ֆեյսբուքյան էջում Աթանեսյանը գրել է.

«Արցախի շրջափակումը նշանակում է նաև ռուս խաղաղապահների շրջափակում: Սակայն եթե ռուս զինվորականները իրենց պարենային բավարարումը ստանում են ժամանակին, իսկ ըստ ամենայնի, դա այդպես էլ կա, ուրեմն Արցախի շրջափակումը դա նաև ռուս զինվորական հրամանատարության հարստացում է:

Իսկ եթե ռուսները իրենց պարենը ստանում են ադրբեջանական տարածքով, ապա Արցախի շրջափակումը նշանակում է նաև ղարաբաղա-ռուսա-ադրբեջանական ստվերային բիզնեսի գոյացում և զարգացում:

Այսինքն՝ իրականությունը հերթական անգամ թաքցվում է մեզանից, տուժում է միայն շարքային արցախցին և նրա ընտանիքը, մյուս կողմից՝ էժան փիառով են զբաղվում որոշ քաղաքական բառիգներ, վայ կներեք, կոմերսանտ քաղաքական գործիչներ: Դե մեր ազգային ինքնասիրության մասին չեմ խոսում, այսօր ֆանտաստիկայի օր չէ»: