Դուրս եկե՛ք փողոց

Դուրս եկե՛ք փողոց

Բարի լույս ... 
Սիրելի հայրենակիցներ, ընկերներ և ինձ ճանաչող մարդի ։ 
Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի, ընդամենը երկու- երեք օր հետո աղետալի կլինի 120000 մարդու վիճակը։
Ես ֆիզիկապես ի վիճակի չեմ որևէ բան անելու, բայց խնդրում եմ,  պասիվ ու անտարբեր մի եղեք։
 համախմբվե'ք ու դուրս եկե՛ք փողոց....
1.Դեղատներում դեղորայքն ու կաթնախառնուրդները ավարտվում են և մանկահասակ երեխաները մնում են սոված ։ 
2.Հացի պաշարը շատ քիչ է ու չի կարող շաբաթներ տևել։ 
3. Հիվանդանոց դեղեր չեն հասնում 
4. Չորս գյուղերից հիվանդներին չեն կարող հասցնել ոչ Ստեփանակերտ, ոչ Գորիս, անգամ շտապօգնություն չեն թողնում հասնի ։ 
Թվարկել կարող եմ հազարավոր ... Բայց... 
Որպես մայր դուրս եկե՛ք փողոց, որպես կին, որպես տատիկ, որպես պարզապես հայ ։ 
Դուրս գալ է պետք բոլոր դեսպանատների ,ՄԱԿ կոչված անտերության, ՌԴ դեսպանատան դիմաց, պահանջել է պետք, տեր կանգնել է պետք ... 
Ժողովուրդ, խնդրում եմ, անջատման ռեժիմը անջատեք, աղետ է սպասվում շա՜տ մեծ ... 
Սպասում եմ արձագանքի ու քայլերի։ 
Ներեցեք, որ ինքս չեմ անում այս ամենը, ավելի քան անզոր երբեք չեմ զգացել ինձ 

Սոֆյա Հովսեփյան