Պերֆորմանս «Կյանքը հրաշալի է»` Կանանց և անչափահասների գաղութում. Նաիրա Զոհրաբյան

Պերֆորմանս «Կյանքը հրաշալի է»` Կանանց և անչափահասների գաղութում. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան»խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պերֆորմանս «Կյանքը հրաշալի է»` Կանանց և անչափահասների գաղութում


Այսօր «Ազգային արժեք» մշակութային համահայկական հիմնադրամի հետ համատեղ, Մարդու իրավունքների պաշտպանության մեր մշտական հանձնաժողովը յուրօրինակ պերֆորմանս կազմակեպեց դատապարտյալ կանանց հետ:

Հրաշալի նկարիչ Աշոտ Թադևոսյանը, ով նաև մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, միաժամանակյա նկարչության սեանս կազմակերպեց. մաեստրոն նկարում էր դատապարտյալ կանանց, իսկ կանայք` նկարչին: Արդար ժյուրին ընտրեց չորս ամենահետաքիքիր նկարներն ու Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի և «Ազգային արժեք» մշակութային հիմնադրամի կողմից կանայք սիրուն նվերներ ստացան:

Համատեղ հաջորդ «մշակութաթերապիան» կլինի «Արմավիր» քրեակատարողականում, իսկ դատապարտյալ կանանց համար առաջիկայում մեր հանձնաժողովի և հայ հայտնի մոդելյորների հետ համատեղ կազմակերպելու ենք նորաձևության ցուցադրություն: Բնականբար, մոդելները լինելու են դատապարտյալ կանայք»: