Ընտրությունը վատի և հրեշավորի միջև էր․ Սիմոնյանը՝ Պրիգոժինի ապստամբության մասին

Ընտրությունը վատի և հրեշավորի միջև էր․ Սիմոնյանը՝ Պրիգոժինի ապստամբության մասին

Հիմա շատ են քննարկում՝ քրեական գործ են հարուցել, հետո բաց են թողել, գնացել է Բելառուս, սա իրավական նորմերի ծաղր է։ Իրավական նորմերը Քրիստոսի պատվիրանները կամ Մովսեսի տախտակները չեն: Դրանք գրված են մարդկանց կողմից՝ երկրում իրավակարգն ու կայունությունը պաշտպանելու համար: 

Այդ մասին տելեգրամյան ալիքում գրել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՌԴ-ում ապստամբություն իրականացրած Եվգենի Պրիգոժինի շուրջ ստեղված իրավիճակը։

«Իսկ եթե որոշ բացառիկ կրիտիկական դեպքերում պարզվում է, որ նրանք (իրավական նորմերը-խմբ․) դադարում են կատարել իրենց գործառույթը, և կատարում են հակառակը, ապա գնում են իրենց ճանապարհով։
Ընտրությունը վատի և հրեշավորի միջև էր։ Քաղաքացիական առճակատումից ավելի սարսափելի բան չի կարող լինել, այդ թվում՝ առավել ևս իրավական որոշ նորմերի խախտումը»,- գրել է Սիմոնյանը։