ԱՀԿ-ն զգուշացնում է՝ COVID-19-ի նոր ալիք 2021թ-ի սկզբին

ԱՀԿ-ն զգուշացնում է՝ COVID-19-ի նոր ալիք 2021թ-ի սկզբին

Եթե ​​եվրոպական երկրները այժմ չեն կառուցում անհրաժեշտ ենթակառուցվածքները, ապա 2021 թվականի սկզբին նրանց սպառնում է COVID-19 երրորդ ալիքը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հատուկ բանագնաց Դեյվիդ Նաբարոն:  

Նրա խոսքով, Եվրոպային հաջողվեց վերահսկել կորոնավիրուսի միայն առաջին ալիքը, երկրորդը կանխել չհաջողվեց: «Նրանք ամռան ամիսներին բաց թողեցին անհրաժեշտ ենթակառուցվածքներ կառուցելու հնարավորությունը», - բացատրել է Նաբարոն:

Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը  հայտարարել էր, որ հոկտեմբերին կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է համաճարակի առաջին վեց ամիսների ցուցանիշները: «Ողջ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում հիվանդանոցները և վերակենդանացման բաժանմունքները շարունակում են լցվել», - ընդգծել է նա: