Նեյմարը նորից հայր կդառնա. նրա ավագ որդին 12 տարեկան է

Նեյմարը նորից հայր կդառնա. նրա ավագ որդին 12 տարեկան է

ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը երկրորդ անգամ հայր կդառնա: Նա եւ սիրելին՝ Բրունա Բյանկարդին, Ինստագրամում են հայտնել ուրախալի լուրը՝ մի քանի լուսանկար են հրապարակել, որոնցում ֆուտբոլիստը համբուրում է Բրունայի արդեն երեւացող փորիկը:

«Արդեն երազում ենք քո մասին ու պլանավորում մեզ միանալդ: Այն միտքը, որ քո գալուստը ամբողջացնելու է մեր սերը, ավելի երջանիկ է դարձնում: Եղբայրը, տատիկն ու պապիկը, մորաքույրներն ու հորեղբայրները քեզ արդեն շատ են սիրում: Շուտ արի, փոքրիկ, սպասում ենք»,- գրել են երջանիկ ծնողները:Նեյմարի ավագ որդի Դավի Լուկան ծնվել է 2011 թվականին, մայրը ֆուտբոլիստի նախկին ընկերուհի Կարոլինա Դանտանսն է: Նեյմարը բավական վաղ տարիքում է հայր դարձել:Այն մասին, որ հանդիպում է Բյանկարդիի հետ, 31-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է 2022 թվականին. մի քանի ամիս անց նրանք բաժանվել են, ապա նորից միացել:

28-ամյա Բրունան մարքեթինգի մասնագետ է ու ինֆլուենսեր, Ինստագրամում 3,9 մլն հետեւորդ ունի: